Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 31, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հրդեհ է բռնկվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող վերամբարձ կռունկի խցիկում

15.11.2013, 13:47
Ուրբաթ ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում` «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկի խցիկում, ասվում է ԱԻՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հրդեհ է բռնկվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գտնվող վերամբարձ կռունկի խցիկում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ ժամը 10.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում` «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկի խցիկում, ասվում է ԱԻՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատյան փողոցում կռունկավարի կառավարման խցիկում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.12-ին:

Տուժածների և զոհերի մասին չի նշվում։

Ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: -0-