Հրդեհ, ավերածություն, գազատարի վնասում․ ներկայացվել են Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները (ՖՈՏՈ)
23.10.2020,
23:20
Հրդեհ, ավերածություն, գազատարի վնասում․ ներկայացվել են Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքները (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Թշնամական ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, հաղորդում է Արցախի ԱԻ ՊԾ մամուլի ծառայությունը։
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մարդկային կորուստներ՝ չկան:-0-