Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կախված է հայտնաբերվել «Սպայկա»-ի մարզային ստորաբաժանման անվտանգության պետը

18.04.2019, 18:09
Հինգշաբթի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Կախված է հայտնաբերվել «Սպայկա»-ի մարզային ստորաբաժանման անվտանգության պետը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./ԱՌԿԱ/. Հինգշաբթի ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։

ԶԼՄ–ների հաղորդմամբ, Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված գերեզմանատանը հայտնաբերել տղամարդու դի՝ կաշենման գոտիով ծառից կախված վիճակում:

Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քաղաքացու ինքնասպանության վերաբերյալ հաղորդումը տվել է մահացածի եղբայրը։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1983թ. ծնված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Պարզվել է, որ տղամարդը Նորագավթի բնակիչ է։ 

Ինչպես հայտնում են ԶԼՄ–ները և «Նովոստի–Արմենիա» գործակալության աղբյուրը, մահացածը 1983 թվականի ծնված Գևորգ Այվազյանն էր, ով աշխատում էր «Սպայկա» ընկերության Արտաշատի ջերմոցային համալիրի անվտանգության պատասխանատու։

Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 Կատարվում է նախաքննություն: -0-