Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Կանխվել են 46կգ դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր

25.02.2020, 17:40
Հայաստան փորձել են ներմուծել 46 կգ ապօրինի դեղամիջոց
Կանխվել են 46կգ դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում կանխել են ընդհանուր շուրջ 46կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ի մամուլի ծառայությունը:

Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի 10կգ դեղամիջոցներ:

Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները` ՀՀ մեկ այլ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննությամբ, մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36կգ դեղամիջոց:

«Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի(մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով) իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-