ՊԲ. Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 2–ին Պաշտպանության բանակում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, կա նաև վիրավոր, հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», – հայտնում են ԱՀ ՊՆ–ից: –0–