Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+19

Քամուց փլուզվել է «Զվարթնոց» օդանավակայանի VIP-սրահի տանիքը, վնասվել է մոտ մեկ տասնյակ ավտոմեքենա

06.06.2013, 18:00
Ուժեղ քամին պոկել է «Զվարթնոց» օդանավակայանի նախկին VIP սրահի տանիքը, հինգշաբթի հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանին։
Քամուց փլուզվել է «Զվարթնոց» օդանավակայանի VIP-սրահի տանիքը, վնասվել է մոտ մեկ տասնյակ ավտոմեքենա
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Ուժեղ քամին պոկել է «Զվարթնոց» օդանավակայանի նախկին VIP սրահի տանիքը, հինգշաբթի հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «Արմենիա–Միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանին։
 
Աբրահամյանի խոսքով` VIP-սրահի տանիքն ընկել է ներքևի ավտոկանգառում կայանված մոտ մեկ տասնյակ ավտոմեքենաների վրա:

Նա միաժամանակ չկարողացավ հայտնել` կա՞ն, արդյոք, տուժածներ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է պարզել ոստիկանությունից միջադեպի հետևանքով տուժածների առկայությունը։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին: --0—