Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

ՔԿ–ն մանրամասնում է Արցախում պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

22.01.2020, 17:20
ՔԿ–ն մանրամասնում է Արցախում պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները
ՔԿ–ն մանրամասնում է Արցախում պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. Հայտնի են դարձել նախօրեին Արցախում պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները։ Այս մասին իր Facebook–յան էջում է հայտնել Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պետ Նաիրա Հարությունյանը։

«2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը։

Նաիրա Հարությունյանն այդ թվում նշել է, որ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: –0–