Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+7

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետ կապված

12.02.2013, 17:23
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետ կապված, որը հանքափորների մահվան պատճառ է դարձել:
Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետ կապված
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետ կապված, որը հանքափորների մահվան պատճառ է դարձել:

«Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Երկուշաբթի առավոտյան «Վորկուտինսկայա» հաքահորում 800 մետր խորության վրա հանքագազ է պայթել։ Վթարի պահին գետնի տակ գտնվել է 259 մարդ, մեծ մասն էվակուացվել է։ Վթարային հատվածում աշխատել է 26 մարդ, նրանցից 18–ը զոհվել է։

Երեքշաբթի գիշերը տուժածներից մեկին բուժման նպատակով  տեղափոխել են Մոսկվա, ևս երկուսը մնում են Վորկուտայի հիվանդանոցում։ –0–