Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Շուշիում ադրբեջանական ռմբակոծության ժամանակ վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից

10.10.2020, 15:04
Շուշիում ադրբեջանական ռմբակոծության ժամանակ վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից
Շուշիում ադրբեջանական ռմբակոծության ժամանակ վիրավորված ռուս լրագրողը դուրս է եկել կոմայից

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկղեցու ռմբակոծության ժամանակ տուժած ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը շաբաթ օրը դուրս է եկել կոմայից: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնել է «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈւ-երը երկու անգամ հարված են հասցրել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Գրոհի հետևանքով եկեղեցու շենքը լրջորեն վնասվել է, վիրավորումներ են ստացել տեղի բնակիչնր, ինչպես նաև երեք ռուս լրագրող:

«Նա անջատված է արհեստական շնչառության սարքից, վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր»,- նշել է Հունանյանը:

Երեք ռուս լրագրողները վիրահատվել են Ստեփանակերտում: Նրանցից երկուսը ուղարկվել են Մոսկվա: