Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

«Սպայկա» ընկերության շենքում հրշեջները քանդում են պատերը կրակին հասնելու համար. ԱԻՆ

16.05.2013, 12:08
Երեկ գիշերը «Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհը մարող հրշեջներն անցել են այրվող շենքի ճակատային պատի քանդմանը` կրակի անմիջական հասանելիություն ապահովելու համար, լրագրողներին տեղում հայտնել է Փրկարար ծառայության օրվա պատասխանատու, գնդապետ Հովհաննես Եմիշյանը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Սպայկա» ընկերության շենքում հրշեջները քանդում են պատերը կրակին հասնելու համար. ԱԻՆ
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/.  Երեկ գիշերը «Սպայկա» ընկերությունում բռնկված հրդեհը մարող հրշեջներն անցել են այրվող շենքի ճակատային պատի քանդմանը` կրակի անմիջական հասանելիություն ապահովելու համար, լրագրողներին տեղում հայտնել է Փրկարար ծառայության օրվա պատասխանատու, գնդապետ Հովհաննես Եմիշյանը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Այս պահին օգտագործվում են առավելագույն միջոցները կրակը մարելու համար, աշխատանքները տարվում են շենքի գրեթե ողջ պարագծով։ Դեպքի վայրում 26 միավոր հատուկ տեխնիկա է աշխատում։ Բացի այդ, ներգրավված են քաղաքապետարանին պատկանող ջրատարներ, որոնք ջրի անընդհատ մատակարարում են ապահովում»,– ասաց Եմիշյանը։

Նա հայտնեց նաև, որ փրկարարները պատրաստվում են պայթեցումներ իրականացնել, որպեսզի բացեն վառվող շենքի պատուհանները։

«Հրդեհի պատճառը դեռ չի պարզվել, այդ հարցին հնարավոր կլինի պատասխանել քննության արդյունքներից հետո»,– ասաց Եմիշյանը։

Խոսելով տուժած հրշեջի վիճակի մասին` Փրկարար ծառայության գնդապետը նշեց, որ վնասվել է նրա կոճը, գիպս է դրվել, կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի վայրում է ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը։

Նախնական տվյալներով այրվում է եռահարկ շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:

Հայտարարվել է հրդեհի 3–րդ աստիճանի բարդություն։

«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: «Սպայկան» Հայաստանի բեռնափոխադրող ընկերություններից մեկն է, որն իրականացնում է միջազգային ավտոբեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ։ Ընկերությունն իր սեփական շարժակազմի ավտոմեքենաներով իրականացնում է բեռների տեղափոխում (արագ փչացող ապրանքից մինչև հատուկ նշանակության ոչ ստանդարտ բեռներ) «դռնից դուռ» սկզբունքով:-0-