Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Տեղային ցնցումներ են գրանցվել «Դալմա Գարդեն մոլում». ԱԻՆ աշխատակիցները զննում են տարածքը

09.01.2020, 22:20
«Դալմա Գարդեն մոլում» նկատվել են տեղային ցնցումներ. ԱԻՆ աշխատակիցները զննում են տարածքը
Տեղային ցնցումներ են գրանցվել «Դալմա Գարդեն մոլում». ԱԻՆ աշխատակիցները զննում են տարածքը

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր երեկոյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում։ Շենքում գտնվողները զանգվածաբար լքել են շենքը։

Այս կապակցությամբ առևտրի կենտրոնը հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն։

«Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը իրականացրել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Սակայն ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու», – նշվում է առևտրի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանի սեյսմիկ ծառայությունը հերքել է հանրապետության տարածքում երկրաշարժի մասին տեղեկությունները։ Նա տեղեկացրել է, որ ցնցումները կրել են լոկալ բնույթ, դրանց աղբյուրը, հնարավոր է, շենքում է, և հիմա առևտրի կենտրոնում աշխատում է ԱԻՆ մասնագետների խումբը։–0–