Վատ եղանակի պատճառով ռուս–հայկական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ իրերով. ԱԻՆ
26.12.2012,
13:27
Վատ եղանակի պատճառով ռուս–հայկական ահմանին մնացած ՀՀ քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ իրերով, հաղորդում է հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վատ եղանակի պատճառով ռուս–հայկական ահմանին մնացած ՀՀ քաղաքացիներն ապահովված են անհրաժեշտ իրերով, հաղորդում է հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` նախօրեին ժամը 18.20-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի դաշնության և Վրաստանի հանրապետության սահմանային գոտում (Լարս) եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է դեպի Հայաստան ճանապարհը: ՌԴ տարածքում արգելափակման մեջ մնացած հհ քաղաքացիները կարիք ունեն տաք հագուստի և սննդի
Ժամը 18.22-ին կապ է հաստատվել Վրաստանում ՀՀ դեսպանատան անվտանգության աշխատակից Տ. Թումանյանի հետ, ով հաղորդել է, որ Վրաստանի Հանրապետության ճանապարհային դեպարտամենտի պատասխանատու աշխատակցի հավաստմամբ դեկտեմբերի 26-ի, ժամը 12.00-ի սահմաններում կսկսվեն ավտոճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները և կուտակված տրանսպորտային միջոցները կշարունակեն իրենց ընթացքը
«ՌԴ ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից հավաստիացրեցին, որ տվյալ տարածքում արգելափակման մեջ հայտնված քաղաքացիների համար ստեղծվել է ճամբար, որտեղ առկա են տաք սննդի ընդունման և հանգստի ժամանակավոր կետեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։--0--