Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+25

Երեսուն տոննա հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարն այրվում է Վրաստանի թունելում. ԶԼՄ

12.04.2013, 12:03
Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատար է այրվում Վրաստանի «Ռուիս» թունելում` Թբիլիսի–Սենակի–Լեսելիձե ավտոմայրուղու կենտրոնական հատվածում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայաբերելով «ՌԻԱ Նովոստիին», որն իր հերթին հղում է անում վրացական հեռուստաընկերությանը։
Երեսուն տոննա հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարն այրվում է Վրաստանի թունելում. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանից 30 տոննա կոնյակ տեղափոխող բեռնատար է այրվում Վրաստանի «Ռուիս» թունելում` Թբիլիսի–Սենակի–Լեսելիձե ավտոմայրուղու կենտրոնական հատվածում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայաբերելով «ՌԻԱ Նովոստիին», որն իր հերթին հղում է անում վրացական հեռուստաընկերությանը։

Ինչպես հայտնել է Գորիի շրջանի հրշեջ ծառայության պետ Մամուկա Իմերլիշվիլին, թունելում անջատվել է էներգամատակարարումը, տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։

Նախնական տվյալներով, բռնկման պատճառ կարող էր լինել բեռնատարի անսարքությունը։ -0-