Բանկային ավանդների երաշխավորման չափի 2,5 անգամ ավելացումը թույլ կտա ապահովագրել հայ ավանդատուների դեպոզիտների 95 տոկոսը

Բանկային ավանդների երաշխավորման չափի 2,5 անգամ ավելացումը թույլ կտա ապահովագրել հայ ավանդատուների դեպոզիտների 95 տոկոսը

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի բացառիկ հարցազրույցը` «ԱՌԿԱ» գործակալությանը։

«ԱՌԿԱ» – Պրն. Աբրահամյան, վերջերս կառավարությունում և ԶԼՄ–ներում ակտիվորեն քննարկվում է ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորված փոխհատուցման չափի ավելացման հարցը։ Նման որոշման ընդունումը ի՞ նչնախադրյալներ ունի, և սպասված ավելացումը որքանո՞վ կհամապատասխանի շուկայի իրողություններին։

Աբրահամյան– ՀՀ ԿԲ–ն պատրաստել էր բանկային ավանդների ապահովագրման օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծ, որի համաձայն` առաջարկվում էր մինչև 10 մլն դրամ հասցնել դրամային ավանդների երաշխավորման չափը, իսկ արտարժույթով ավանդներին չափը 5 մլն դրամին համարժեք` այսօր գործող համապատասխանաբար 4 մլն և 2 մլն դրամի համեմատ։ Այսպիսով, նախատեսվում է 2,5 անգամ ավելացնել ավանդների երաշխավորումը։ Ինչ վերաբերում է ավելացման նախադրյալներին, ապա այստեղ հաշվի են առնվել տարբեր ֆինանսաբանկային ցուցանիշներ, բնակչության եկամուտները, դեպոզիտների չափն ու բանկերի ավանդատուների թիվը։

Հաշվի առնելով վերջին 5–6 տարում Հայաստանի բանկային համակարգի զարգացումը, որոնց ընթացքում մենք գրանցել ենք բավականին բարձր ծավալներ և վարկերի, և ներգրավված դեպոզիտների գծով, ապա ավանդների երաշխավորման չափի ավելացման նախաձեռնությունն անհրաժեշտ ու պահանջված է այս իրավիճակում։ Միաժամանակ հարկ է նշել, որ ավանդների մեծ մասի չափը միջինում մոտ է ավանդների երաշխավորման չափին։ Այսինքն, ավանդատուները փորձում են իրենց ավանդները պահել ավանդների երաշխավորման օրենքով նախատեսված միջակայքում` ռիսկերից առավելագույնս ապահովագրված լինելու համար։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս կարող է ազդել ավանդների երաշխավորման չափի ավելացումը բանկային համակարգի գործունեության վրա, կարո՞ղ է, արդյոք, դա հանգեցնել բանկային պրոդուկտների թանկացման։

Աբրահամյան – Մեր կարծիքով` այս քայլը կարող է ավելացնել ավանդատուների, բնակչության վստահությունը, ինչը կնպաստի երկրի բանկային համակարգում ավանդների ծավալի ավելացմանը։ Խնայողությունների, ավանդների ավելացումն իր հերթին կհանգեցնի հայկական բանկերի ծախսատարության նվազմանը։ Միաժամանակ մենք չենք նախատեսում ավանդների երաշխավորման հիմնադրամի մեջ բանկային մուտքերի չափի ավելացում, որը հիմա տարեկան արտահայմամբ կազմում է 0,2 տոկոս։

Այսպիսով, այս տեսանկյունից բանկերի վրա ծանրաբեռնվածությունը բացառվում է։ Միաժամանակ ավանդների երաշխավորման հիմնադրամը չի ենթարկվի ծանրաբեռնվածության, քանի որ այն ունի բավականին միջոցներ, որոնք ձևավորվում են բանկերի մուտքերի, ինչպես նաև այդ միջոցները կառավարելու հաշվին։ Բացի այդ, հիմնադրամի ստեղծման պահից մենք, բարեբախտաբար, ավանդների փոխհատուցման դեպքեր չենք ունեցել, այդ պատճառով հիմնադրամն ունի բավականին ռեսուրսներ և կարող է իր վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն վերցնել։ Ավանդների երաշխավորման չափի` մինչև 10 մլն և 5 մլն դրամ ավելացման արդյունքում ֆիզիկական անձանց ավանդների 95 տոկոսը կապահովագրվի, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։ Միաժամանակ օրենսդրությունում համապատասխան փոփոխությունների կատարումից հետո ֆիզիկական անձանց ավանդների գումարային ծավալի 40 տոկոսը երաշխավորված կլինի` 25–27 տոկոսի համեմատ, որոնք ապահովում են ավանդների փոխհատուցման արտաքին չափերը։ Դա բավականին լավ ցուցանիշ է, և նման պայմաններում մենք ակնկալում են ավանդների ավելացում, դեպոզիտային բազային ընդլայնում։

«ԱՌԿԱ» – Որոշ փորձագետների կարծիքով` բանկերի կողմից ավանդների երաշխավորման հիմնադրամ ուղղվող միջոցները չեն աշխատում տնտեսության համար, այսինքն` դրանք պարզապես չեն գործում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կարծիքը։

Աբրահամյան –
Իհարկե, դա այդպես չէ։ Միջոցները, որոնք պահուստավորվում են, ըստ օրենսդրության, նաև կառավարվում են հիմնադրամի կողմից, այդ պատճառով դրանք չեն հանվում շրջանառության։ Այդ միջոցները մնում են ֆինանսական համակարգում և ներդրվում են բարձր լիքվիդայնություն ունեցող ակտիվների մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:19 10.04.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×