Գալինա Դավիդյան. Որակյալ ԶԼՄ-ների համար ավելի քիչ տարածություն է մնում
10.12.2012,
12:55
Այսօր եվրասիական ինտեգրման գործընթացը գլխավոր միտումներից մեկն է դառնում: Արդյո՞ք եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնությունների առաջխաղացմանը կօգնի կոնկրետ գաղափարով համախմբված միասնական մեդիատարածքի ստեղծումը: Այդ մասին խորհրում է ԵԱՄՖ-2012-ի մասնակից, «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիդյանը:

- Ի՞նչ եք կարծում, եվրասիական նախագծի վերաբերյալ առաջարկները համապատասխանու՞մ են քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի առկա համաշխարհային միտումներին, և ի՞նչ դեր ունեն այդ գործընթացում ԶԼՄ-ները:
- Սկզբունքորեն, բոլոր այն գործընթացները, որոնք ինտեգրման են տանում, նպաստում են թափանցիկության մեծացմանը և հետաքրքրությունների ընդհանրության հարթակում համախմբմանը, կարող են դրական համարվել: Ներկայիս աշխարհում, որն այնքան սրընթաց է փոխվում, որ պետք է վազել` տեղում չկանգնելու համար, գուցե դա քաղաքական մարտահրավերներին և տնտեսական ճգնաժամին դիմակայելու միջոցներից մեկն է: Մարդիկ, հասարակությունները, իսկ եթե ավելի լայն վերցնենք՝ պետությունները, այնպես են կառուցված, որ նրանք առաջադեմ զարգացման հարցում մշտապես պետք է մերթ մտերմանան, մերթ հեռանան: Եվ պետք է նշել, որ և այդ, և մյուս գործընթացը բազմաթիվ կողմնակիցներ և հակառակորդներ ունի: Հնարավոր է, որ այսօր հենց այն պահն է եկել, երբ ժամանակն է ոչ թե նետել, այլ հավաքել քարերը, մտերմանալու համար ակնհայտ առավելություններ գտնել:
ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը, ինչը բոլոր ոլորտներում առաջընթացի հսկայական շարժիչ ուժն է, զանգվածային լրատվական միջոցներին ընթերցողների և օգտատերերի հսկայական լսարանի վրա ազդելու անհավանական հզոր լծակներ տվեց: Այսօր ԶԼՄ-ներն արդեն Ինտերնետից դուրս իրենց չեն պատկերացնում, սոցիալական ցանցերն առավել սերտորեն են երկխոսության մեջ մտնում ավանդական մեդիաների հետ: Եվ այդ գործընթացը հնարավոր չէ կանգնեցնել: Մեդիաշուկայի գրեթե բոլոր խաղացողները դա լավ են հասկանում և փորձում են համապատասխանել ժամանակակից միտումներին:
- Եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնությունների առաջխաղացմանը կօգնի՞ կոնկրետ գաղափարների շուրջ համախմբված միասնական մեդիատարածքի ստեղծումը:
- Ամեն ինչ կախված է այդ գաղափարների բովանդակությունից: Հասկանալի է, որ ցանկացած համախմբում ինքն իրեն չի առաջանում և գոյություն ունենում: Կան որոշակի համամարդկային, համաքաղաքական և տնտեսական հետաքրքրություններ, կան գաղափարներ, որոնք սկզբունքորեն կարևոր նշանակություն ունեն կոնկրետ սոցիումի համար:
Օրինակ՝ այսօր Հայաստանի համար հիմնական պետական դոկտրինը 1915թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Հարց է առաջանում. արդյո՞ք մյուս երկրների լրագրողները ցանկություն ունեն ուսումնասիրել այդ հարցերը, ներթափանցել դրանց մեջ և ընկալել որպես սեփական գաղափար, որը նրանք իրենց հասարակություն կտանեն՝ դրա համար օգտագործելով մուլտիմեդիոն լրագրության բոլոր հնարավոր միջոցները:
Իհարկե, կարելի է հանդիպակաց հարց տալ. իսկ որքանո՞վ հայ հասարակությանը կհետաքրքրի, օրինակ, ԱՊՀ երկրներ միջինասիական կորեացիների գաղթը: Այդ պատճառով, ինձ թվում է, ստեղծվող եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնությունների և միասնական մեդիատարածքի հիմքում պետք է լինեն գաղափարների նպատակահարմարությունը և ընդհանրությունը, որոնք առաջ կտարվեն, այդ թվում` ԶԼՄ-ների կողմից:
- Ընդհանուր առմամբ հայկական ԶԼՄ-ների մակարդակը համապատասխանու՞մ է ժամանակակից պահանջներին: Կարելի՞ է հայկական մամուլը որակյալ և պրոֆեսիոնալ անվանել:
- Ցավոք, այսօր մենք չենք կարող պնդել, որ մեզ մոտ որակյալ և պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներ են ձևավորվել: Ավելին, հարկ է լինում արձանագրել, որ մեր զանգվածային լրատվամիջոցներն ավելի ու ավելի ֆինանսապես կախյալ են դառնում: Այդ շուկայի սուբյեկտները մեծ հաշվով ոչ մրցունակ ապրանք են արտադրում, սակայն միաժամանակ շարունակում են առանց իրենց վնաս հասցնելու գործել` չնայած փոքր տպաքանակին, վերադարձի մեծ բաժնին, իսկ որոշ Ինտերնետ պարբերականներ թույլ կոնտենտ ունեն, որը բացահայտ դեղին երանգ է կրում, զբաղվում են քոփի փաստով:
Միաժամանակ նրանք անցելությունների ոչ վատ վիճակագրություն են ցուցաբերում, ջանասիրաբար իրենց առաջ են մղում սոցիալական ցանցերում և ոչ մի լրագրողական սկզբունքներ նրանց չի կանգնեցնում: Այդ ԶԼՄ-ները պահպանվում են նրանց ֆինանսավորող անձանց դոտացիաների շնորհիվ: Ցավոք, մեզ մոտ ԶԼՄ-ները բաժանված են տարբեր քաղաքական և տնտեսական ճամբարների և ծառայում են համապատասխան ուժերի շահերին:
Հայրենական մեդիաշուկան առանձնապես չի ճգնում. այսօրվա սպառողը հաջող կերպով մարսում է այն ամենը, ինչ նրան առաջարկվում է: Որակյալ, լուրջ զանգվածային լրատվամիջոցների համար ավելի քիչ տարածություն է մնում: Առանց այդ էլ ոչ մեծ մեդիաշուկան, որը բաժանված է ըստ հետաքրքրությունների, որը զարգանում է շուկայական մրցակցության ոչ բնական կանոններով՝ հայկական կիբեռտարածքում առաջացող տեղեկատվության կասկածելի աղբյուրների ֆոնին. այդ ամենը գլխացավանք է ստեղծում լուրջ ԶԼՄ-ների համար:
Արդյոք հնարավո՞ր է կոտրել այդ իրավիճակը: Այո, եթե հասարակության մեջ փոխվի վերաբերմունքը պրոֆեսիոնալ լրագրության նկատմամբ, հայտնվի այն բանի գիտակցումը, որ հանրությանը հզոր, որակյալ և անկախ զանգվածային լրատվամիջոցներ են հարկավոր:
Գալինա Դավիդյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Լրագրության բնագավառում է 1994թ.-ից: Անցել է «Լրագիր Օր» թերթի թղթակցից մինչև Հայաստանում առաջատար «ԱՌԿԱ» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի ուղին: Ներկա պահին «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության գլխավոր տնօրենն է:
Գալինա Դավիդյանը Հայաստանում առաջին և միակ կին լրագրողն է, ով 2011թ.-ի հունվարին պարգևատրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի 15-րդ տարին» հոբելյանական մեդալով՝ ՀԱՊԿ գործունեության օպերատիվ լուսաբանման համար: -0-