KfW-ն Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի փոքր և միջին տնտեսությունների ֆինանսավորման ծրագրով
20.04.2012,
18:00
Գերմանահայկական հիմնադրամի (ԳՀՀ) տնօրեն Գևորգ Թումանյանի՝ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցը

«ԱՌԿԱ». Պարոն Թումանյան, վերջին տարիների ընթացքում Հայաստանում ի՞նչ ծրագրեր են իրականացվել փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման ուղղությամբ Գերմանահայկական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում: Որքա՞ն են ֆինանսավորման ծավալներն ու այդ ծրագրերի արդյունքները:
Գ.Թումանյան. Գերմանահայկական հիմնադրամը վեց վարկային ծրագիր է իրականացնում Հայաստանի ֆինանսական հատվածում, որոնցից երեքը ֆինանսավորվում է KfW գերմանական բանկի, մեկը՝ Համաշխարհային բանկի և երկուսը՝ ՀՀ կառավարության կողմից:
KfW-ի կողմից ֆինանսավորվող 16,8 մլն եվրո արժողությամբ առաջին ծրագիրը գործում է 1999թ.-ից և ուղղված է Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների խթանմանը: Այդ ծրագրի վերջին տրանշը եղել է 2004թ.-ին, սակայն այն շարունակում է գործել մինչ օրս՝ գործընկեր բանկերի մարումների հաշվին: Բացի այդ, KfW-ի հետ համագործակցության շրջանակներում շուրջ 32 մլն եվրո գումարի չափով հիփոթեքային վարկավորման խթանման ծրագիր է իրականացվում, ինչպես նաև՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման ծրագիրը՝ 24 մլն եվրո վարկային պորտֆելով:
Միաժամանակ Հայաստանը 50 մլն դոլար է ստացել Համաշխարհային բանկի ծրագրի համաձայն, որն ուժի մեջ է 2009թ.-ի փետրվարից: Ծրագիրը նախատեսում է փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման լայն շրջանակ: Այսինքն, միջոցներն ուղղվում են հանրապետության տնտեսության գրեթե բոլոր բնագավառներ, բացառությամբ՝ խաղատների բիզնեսի, արժեթղթերի շուկայի, ծխախոտի արտադրությանը և այլն: Այժմ ծրագիրը բավական ակտիվ իրականացվում է:
Միաժամանակ կառավարության երկու ծրագրերը՝ 15 մլրդ դրամի և 60 մլրդ դրամի, մեկնարկեցին 2008 և 2009 թվականներին: Առաջինը նախատեսված էր ճգնաժամի ժամանակահատվածում տնտեսության կայունացման ծրագրով և ուղղված էր փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը: Ընդ որում 60 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ երկրորդ ծրագրի շրջանակներում՝ 12 մլրդ դրամը նախատեսված էր ուղղել հիփոթեքային շուկայի զարգացմանը և 18,5 մլրդ դրամը՝ փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը: Մնացած միջոցները ծրագրված էին արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների աջակցմանը, որոնք օդային փոխադրումներ էին իրականացնում, զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղատնտեսական գնումներին ու վերամշակմանը և սպառողական վարկավորմանը:
«ԱՌԿԱ». Ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել 2012 թ.-ին և ո՞ր բնագավառներում են դրանք իրականացվելու:
Գ.Թումանյան. Այժմ աշխատանքներ են տարվում KfW-ի հետ նոր ծրագրի իրականացման ուղղությամբ, որի մեկնարկը կտրվի այս տարի: Ծրագիրը կուղղվի ագրոհատվածի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը: Վարկերը մեծ մասամբ կուղղվեն գյուղատնտեսական տեխնիկայի գնմանը, հողակտորների մեծացմանը, ջերմոցների կառուցմանը և այլն: Ծրագրի շրջանակներում KfW-ն 15 մլն եվրո կտրամադրի, ՀՀ կառավարության կողմից ևս 5 մլն դոլար կհատկացվի՝ որպես Գերմանիայի կառավարության կողմից ստացած դրամաշնորհ:
Բացի այս ծրագրից, մենք բանակցություններ ենք վարում KfW-ի հետ ընթացիկ ծրագրերով նոր փուլի հնարավորության վերաբերյալ, մասնավորապես՝ էներգիայի վերականգնված աղբյուրների ուղղությամբ: Հայաստանում ծրագրի հաջողությունից ոգևորված KfW-ն ձգտում է շարունակել այն, բայց արդեն ընդլայնված ձևաչափով: Այսինքն, ծրագրի հաստատման դեպքում կվարկավորվեն ոչ միայն փոքր ՀԷԿ-երի, այլ նաև էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման հետ կապված նախագծերը: KfW-ի կողմից նախատեսված ֆինանսավորումը շուրջ 40 մլն եվրո կկազմի:
«ԱՌԿԱ». Հիմնադրամը ո՞ր բանկերի հետ է պատրաստվում համագործակցել 2012թ.-ին:
Գ.Թումանյան. Անցկացված մրցույթների ընթացքում ամեն ծրագրի համար առանձին գործընկեր բանկեր է ընտրվում, որոնց օգնությամբ վարկեր են տրամադրվում: Բանկ ընտրելիս հաշվի է առնվում բանկի առանձնահատկությունն ու ծրագրի նպատակները: Ինչ վերաբերում է գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման նոր ծրագրին, ապա տենդերն ընթացքի մեջ է, և շուտով մենք կիմանանք գործընկեր բանկերի անունները: Կարող եմ ասել, որ դրանք հինգը կլինեն:
«ԱՌԿԱ». Ի՞նչ սպասելիքներ ունեք ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող «Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին» նոր նախագծից:
Գ.Թումանյան. Ի տարբերություն KfW բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի, որոնք ուղղվել են Հայաստանի ֆինանսական հատվածի զարգացման խթանմանը, այս ծրագիրը նախատեսված է երիտասարդ հայ ընտանիքներին օգնելու համար: Հանրապետության կառավարությունն այդ նպատակով շուրջ 500 մլն դրամ է հատկացրել: Մեկ վարկի միջին չափը կարող է շուրջ 5 մլն դրամ կազմել: Ենթադրվում է, որ շուրջ 100 երիտասարդ ընտանիք կկարողանա վարկ ստանալ այդ ծրագրի շրջանակներում: -0-