«Մերիդիան» ԱԳՏ-ն Հայաստանում նոր մշակույթով ոսկերչական կլաստեր է ստեղծում
14.07.2014,
14:17
Ոսկերչական արտադրանք արտադրողների և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար ընձեռված հնարավորությունների, ոսկերչության արվեստը սովորեցնելու, ինչպես նաև ԱՏԳ-ի ռազմավարության մասին «ԱՌԿԱ» գործակալությանը պատմեց «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու առաջին փոխտնօրեն Նիկա Մանուկովան։

ԱՌԿԱ – Ի՞նչ նպատակներ է ունի Հայաստանում «Մերիդիան» ոսկերչական ԱՏԳ-ի ստեղծումը:
Մանուկովա – ԱՏԳ-ի հիմնական նպատակն է նոր ազդակ հաղորդել Հայաստանի տնտեսության և ոսկերչական ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ ներգրավել օտարերկրյա ներդրումներ, ավելացնել Հայաստանում արտադրվող ոսկերչական արտադրանքի ծավալն ու ստեղծել ամենաքիչը հազար լրացուցիչ աշխատատեղ:
ԱՌԿԱ – Ի՞նչ ծավալի ներդրում է իրականացվել ԱՏԳ-ի ստեղծման նպատակով:
Մանուկովա – ԱՏԳ-ի օպերատոր-ընկերության՝ «AJA Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի բիզնես-ծրագրով նախատեսված է մոտ 10 մլն դոլար:
ԱՌԿԱ – Ի՞նչ քաղաքականություն է վարում ԱՏԳ-ն:
Մանուկովա – Մենք հետաքրքրված ենք խոշոր ընկերությունների ներգրավմամբ` նոր տեխնոլոգիաներով, նոր հմտություններով: Սակայն դա չի նշանակում, որ «Մերիդիան» ԱՏԳն-ն չի աշխատում փոքր ընկերությունների հետ: Ցանկացողներին կարող է տրամադրվել նաև 20-40 քառակուսի մետր տարածք: Գլխավորն այն է, որ նրանց բիզնեսի հայեցակարգը համապատասխանի այն չափորոշիչներին, որոնք նախատեսված են կառավարության օրենքներով և որոշումներով, որոնք կարգավորում են «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու գործունեությունը: Բացի այդ, ոսկերիչները կարող են այստեղ ուսում ստանալ և վերապատրաստվել: Մենք նպատակաուղղված ենք նոր կադրեր ստեղծելուն և ցանկանում ենք ստեղծել նոր ոսկերչական կլաստեր՝ նոր հնարավորություններով և նոր մշակույթով:
ԱՌԿԱ – Ապրիլի վերջին «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն (այսուհետ` «Մերիդիան» ոսկերչական ազատ գոտի) և յոթ ոսկերչական ընկերություններ համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Իսկ մայիսի վերջին նախատեսվում էր ստորագրել մի շարք համաձայնագրեր լուրջ օտարերկրյա ձեռներեցների հետ: Տեղի ունեցե՞լ է ստորագրումը ու կոնկրետ ու՞մ հետ:
Մանուկովա – Այս տարվա ապրիլի 28-ին համաձայնագրեր են ստորագրվել «Թանկարժեք» (ՌԴ), «Դուրուս» (ԱՄՆ), «Գոլդ Լիս» (ԱՄՆ), «Ալեքս» (Ալժիր), «Գոլդեն Սոլյունշս» (Հորդանան), «Պերլիտ» («Մալկա-Ամիտ» ընկերություն), «Արիադնա Ջուվերլի» ընկերությունների հետ: Ավելի ուշ համաձայնագիր է ստորագրվել ԲԻՆ ՎԱԼԻ ընկերության հետ, որը մեծ փորձ ունի այս ոլորտում և պատրաստվում է վարձակալել 2-2,5 հազար քառակուսի մետր տարածք: Մյուս ընկերությունը, որի հետ համաձայնագրի կնքումը մենք մեծ ձեռքբերում եք համարում, «Յասուի» ճապոնական ընկերությունն է, և այն ոչ միայն ծառայություններ է մատուցելու մեր ոսկերչական ձեռնարկություններին, այլև նախատեսում է Հայաստանում ընդլայնել իր արտադրությունը, խոսը, մասնավորապես, հավաքման և մեխանիկական սպասարկման գործընթացների մասին է:
ԱՌԿԱ – Ի՞նչ ձևաչափով է նախատեսվում կազմակերպել այդ ընկերությունների փոխգործակցությունը «Մերիդիան» ԱՏԳ-ի հետ:
Մանուկովա – Բոլոր ընկերությունների հետ համագործակցության ձևաչափը նույնն է: Ընկերությունը, որը ցանկանում է ռեզիդենտ դառնալ, դիմում է օպերատորին, այսինքն «Մերիդիան» ԱՏԳ-ին և ներկայացնում է բիզնես-ծրագրի հայեցակարգը: Եթե չափանիշները համապատասխանում են, ապա հայտ է լրացվում, որտեղ մանրամասն ներկայացվում են վարձակալի նկատմամբ պահանջները: Մեզ հետ մտադրությունների պայմանագիր ստորագրելուց հետո ընկերությունը դիմում է կառավարությանը ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար, ինչից հետո արդեն օպերատորի հետ պայմանագիր է ստորագրվում:
ԱՌԿԱ – Ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում վարձակալ ընկերությունները:
Մանուկովա – Չափորոշիչներն ամրագրված են օրենքում և ներառում են նոր աշխատատեղերի պարտադիր ստեղծման պահանջներ, ներդրումների իրականացում, նոր տեխնոլոգիաների օգտագործում, ինչպես նաև հիմնական գործընկերների հետ կապված ծրագրեր, մարկետինգային ռազմավարություն, շուկաներ, դեպի որոնք նպատակաուղղված են: Բոլոր ընկերությունները, որոնք ԱՏԳ-ի մակերես կզբաղեցնեն, պետք է արտահանման ուղղվածություն ունենան:
ԱՌԿԱ – Ի՞նչ է ձեռնարկում ԱՏԳ-ն ռեզիդենտ-ընկերություններին աջակցելու և առաջ մղելու համար:
Մանուկովա – Մեր կողմից մենք դիտարկում ենք ներդրումների ներգրավման հնարավորությունը, ընդ որում ոչ միայն ԱՏԳ-ում, այլև Հայաստանի տնտեսությունում: Այժմ մենք բանակցություններ ենք վարում բազմաթիվ ոսկերչական քոլեջների հետ, որոնք ոսկերիչներ են պատրաստում: Մենք ունենք նաև մեր դպրոցը՝ AJA-ի դպրոցը: ԱՏԳ-ն ռեզիդենտներին վարձակալի ծառայություններ է առաջարկում, օգնում է ԱՏԳ-ում ընկերության գրանցման, աշխատողների ներգրավման, տեխնոլոգիական ողջ շղթայում արտադրության կազմակերպման գործում, ապահովում է նրանց մասնակցությունը տարբեր միջազգային համաժողովներին, ֆորումներին և ցուցահանդեսներին:
ԱՌԿԱ – Ո՞ր փուլում են ԱՏԳ-ի վերանորոգման, կահավորման և տեխնիկական զինման աշխատանքները:
Մանուկովա – Մեր տարածքի 2/3-ը՝ մոտ 10 հազար քառակուսի մետրն արդեն պատրաստ է և ամրագրված մեր ռեզիդենտների կողմից: Ընկերությունների կողմից ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար փաստաթղթերի պատրաստման աշխատանքը եզրափակիչ փուլում է: Այդ կարգավիճակը ստանալուց հետո ընկերությունները մեզ հետ համագործակցության վերջնական պայմանագիր կկնքեն և կսկսեն իրենց գործունեությունը ԱՏԳ-ի տարածքում: Տեսականորեն, եթե նրանք վաղը դիմեն կառավարություն, ապա, ըստ օրենքի, 20 աշխատանքային օրից հետո արդեն կարող են ռեզիդենտի կարգավիճակ ստանալ, տարածք վարձակալել և սկսել գործունեությունը: Իհարկե, գործընթացը սկսվում է տարածքները սարքավորումներով համալրելուց, աշխատակազմ հավաքելուց, անհրաժեշտ նյութեր գնելուց և պատրաստելուց: Այնպես որ մենք նախատեսում ենք «Երևան շոու 2014» ոսկերչական իրերի միջազգային ցուցահանդեսի բացման հետ միասին, որը տեղի կունենա հոկտեմբերին, իրականացնել նաև ԱՏԳ-ի հանդիսավոր բացումը, որտեղ, նախնական տվյալներով, կսկսեն իրենց գործունեությունը 10-15 ընկերություններ:
ԱՌԿԱ – Դեռ 2003 թ.-ին Հայաստանի ոսկերչական ոլորտի ներկայացուցիչները երկրում ալմաստի բորսա ստեղծելու անհրաժեշտության մասին հարց էին բարձրացնում, որտեղ պետք է ալմաստի հումքի, վերամշակված ալմաստի, ինչպես նաև Հայաստանում արտադրված ոսկերչական իրերի առուվաճառք իրականացվեր: Այս հարցում առաջընթաց կա՞:
Մանուկովա – Բորսայի ստեղծմանն ու շուկայի հնարավորությունների ուսումնասիրմանն ուղղված բանակցությունները մշտապես ընթանում են: Նման բորսայի ստեղծումը կօգնի Հայաստանում ոսկերչական կլաստերի զարգացմանը: Մենք մեր կողմից ևս շահագրգռված ենք նման բորսայի ստեղծմամբ և ամեն կերպ կաջակցենք այդ նախաձեռնությանը:
ԱՌԿԱ – Ոսկերչական արտադրանքի և նյութերի սպասարկման մաքսակետը ԱՏԳ-ի տարածքում գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքով: Այսինքն, ամենայն հավանականությամբ, ալմաստի բորսան կգործի հենց ձե՞ր տարածքում:
Մանուկովա - Բնականաբար, դա կլինի միակ ճիշտ որոշումը: Դրա համար մեզ մոտ կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ժամանակավոր պահեստ, երաշխիքային սպասարկման պահեստ, համապատասխան տեխնիկա: Վերանորոգման ավարտից անմիջապես հետո մենք շահագրգիռ կողմերի հետ կսկսենք ալմաստի բորսային ստեղծման բանակցությունները:
ԱՌԿԱ – Կոմերցիոն նպատակներից բացի, ԱՏԳ-ի ստեղծումը այլ նպատակներ ունի՞:
Մանուկովա – Անկասկած: Գլխավոր նպատակներից մեկը, հանուն որի նման մասշտաբային երկարաժամկետ ներդրումներ են կատարվում, Հայաստանում մեկ հարկի տակ ծագումով հայ բոլոր ոսկերիչներին հավաքելն է: Նրանցից շատերը երբեք չեն եղել պատմական հայրենիքում: Նրանց այցը կարող է նպաստել աշխարհում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, Հայաստանը՝ որպես հարուստ ոսկերչական ավանդույթների և բարձր որակավորում ունեցող կադրերի երկիր ներկայացնելուն: Իսկ դա իր հերթին կբերի բարենպաստ պայմանների ստեղծմանը` երկարատև ներդրումներ ներգրավելու համար:-0-