ICES դիտորդների առաքելության միջանկյալ երկրորդ հաշվետվությունը կներկայացնեն Երևանում փետրվարի 15–ին
15.01.2013,
11:28
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ հաշվետվությունը կներկայացնեն Երևանում փետրվարի 15–ին, ասվում է Կենտրոնի պաշտոնական կայքում։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության երկրորդ միջանկյալ հաշվետվությունը կներկայացնեն Երևանում փետրվարի 15–ին, ասվում է Կենտրոնի պաշտոնական կայքում։
Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (International expert Center for Electoral Systems – ICES) 2012 թվականի դեկտեմբերի 20–ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պաշտոնական հայտ է ներկայացրել ICES–ը Հայաստանի նախագահական ընտրություններում որպես միջազգային դիտորդական առաքելություն հավատարմագրելու վերաբերյալ։
35 մարդուց բաղկացած դիտորդական առաքելությունը կգլխավորի ICES նախագահ, 15–րդ գումարման Կնեսետի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, դրա կազմում կլինեն Եվրամիության 10 երկրներ, ԱՄՆ–ն և Իսրայելը ներկայացնող միջազգային փորձագետներ։
Առաքելության կազմում ձևավորվել են երեք ֆունկցիոնալ խմբեր` «քաղաքական», որում ընդգրկված են Եվրահանձնաժողովի և ազգային խորհրդարանների պատգամավորներ, քաղաքագետներ, «իրավաբանական»` իրավաբաններ և նախկին դիվանագետներ, «ԶԼՄ»` քաղաքական տեսաբաններ և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Երկարաժամկետ դիտորդների խմբում, որն իր աշխատանքը կսկսի 2013 թվականի փետրվարի 1–ից, ընդգրկվել է ութ փորձագետ։ Խումբը ծրագրում է հանդիպումներ կազմակերպել նախագահի թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների, կենտրոնական և տեղամասային ընտրահանձնաժողովների ղեկավարների, հայկական ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ։
Կարճաժամկետ դիտորդների խումբը քվեարկության, ձայների հաշվարկման և ընտրությունների արդյունքների ամփոփման համար Հայաստան կժամանի փետրվարի 14–ին։ Քվեարկության օրն առաքելության բոլոր դիտորդները կբաշխվեն Հայաստանի բոլոր քաղաքներով` առավելագույն թվով
մարզային ընտրատեղամասերի աշխատանքը կազմակերպելու համար։
ICES առաքելությունը, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատում նախըտրական պատրաստությունը և սկիզբը։
Նախագահի ընտրությունը Հայաստանում կկայանա 2013թ.–ի փետրվարի 18–ին։
ՀՀ նախագահի պաշտոնի համար պայքարելու են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։