Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 4, շաբաթ
եղանակը
Երևանում
+12

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

29.04.2018, 10:23
Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները», - գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:

Հանրապետությունում ապրիլի 13-ից անցկացվող բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին ապրիլի 23-ին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին: Նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Վարչապետի նոր ընտրությունները կկայանան մայիսի 1-ին Ազգային ժողովում: -0-