Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-273

ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել

31.03.2021, 14:26
ՔԿ նախագահի նախկին տեղակալը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ` աշխատելով նախկին պաշտոնում ընդամենը մի քանի օր
ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։

ՀՀ նախագահը համապպատասխան հրամանագիրը ստորագրել է այսօր։

Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը մարտի 26–ին վարչապետի որոշմամբ նշանակվել էր ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում, սակայն այսօր հրապարակված որոշմամբ ազատվել էր այդ պաշտոնից։

Սա առաջին անգամը չէ, որ Հայաստանի ուժային կառույցների ղեկավար կազմի շրջանակում իրականացվում են նման «էքսպրես տեղափոխումներ»։ Այսպես, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քարամյանը (ով զբաղեցրել է այդ պաշտոնը 2020թ.–ի մայիսի 5–ից մինչև հոկտեմբերի 8–ը) անցած տարվա մայիսի 4–ին ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից, նույն օրը նշանակվել ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում։ Հաջորդ օրը` 2020թ.–ի մայիսի 5–ին, վարչապետը ստորագրել էր նոր որոշում, որի համաձայն` Քարամյանն ազատվել էր ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ նախագահը նույն օրը հրամանագիր էր ստորագրել Քարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու մասին։–0–