Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ հայ-ամերիկյան զորավարժությունները կապված չեն Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա կուտակումների հետ

12.09.2023, 10:37
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ դրանք սովորական զորավարժություններ են, որոնք ԱՄՆ-ն անցկացնում է գործընկեր երկրների հետ, ինչպիսին Հայաստանն է
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ հայ-ամերիկյան զորավարժությունները կապված չեն Հայաստան-Ադրբեջան սահմանին առկա կուտակումների հետ
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ:

Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ դրանք սովորական զորավարժություններ են, որոնք ԱՄՆ-ն անցկացնում է գործընկեր երկրների հետ, ինչպիսին Հայաստանն է։

«Մեր գործընկերների հետ պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում՝ մարտունակությունը պահպանելու և մեր զինված ուժերի փոխգործունակությունը մշտապես բարելավելու համար։

Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: Այն հարաբերություններ ունի Կանզասի ազգային գվարդիայի հետ 2003 թվականից Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի շրջանակում, այնպես որ ոչ, սրանք սովորական զորավարժություններ են, որոնք որևէ կերպ չի կարելի կապել է այլ իրադարձության հետ», - պարզաբանել էՄիլլերը:

Խոսելով այս կապակցությամբ Երևանի նկատմամբ Մոսկվայի կոշտ արձագանքի մասին՝ Միլլերը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ձեռնպահ մնա այլ երկրներին դասախոսություններ կարդալուց անվտանգության միջոցների մասին։

Նախօրեին ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը։

Զորավարժության օրերին կխաղարկվի հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։-0-