ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ձեռնպահ մնաց մեկնաբանել Հայաստանի համար «Սորոսի հիմնադրամի» վտանգի մասին Վանեցյանի հայտարարությունը
22.11.2019,
21:15
Թրեյսին այսօր ճեպազրույց է անցկացրել լրագրողների հետ Թափուր աշխատատեղերի տոնավաճառին նվիրված միջոցառման շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ուրբաթ ձեռնպահ մնաց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի` նախօրեին արված հայտարարությունը, որը վերաբերում էր Հայաստանի համար «Բաց հասարակության» ինստիտուտի վտանգին։
Թրեյսին այսօր ճեպազրույց է անցկացրել լրագրողների հետ Թափուր աշխատատեղերի տոնավաճառին նվիրված միջոցառման շրջանակում։ Երբ հարցը հնչեց, Թրեյսին չպատասխանեց, այլ կոչ արեց մնալ երեկոյի հիմնական թեմայի սահմաններում։
Նախօրեին «168 ժամ» հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Սորոսի հիմնադրամը» վտանգ ներկայացնու՞մ է Հայաստանին` Վանեցյանը պատասխանեց. «Եթե հակիրճ`այո»։–0–