Рейтинг@Mail.ru
USD
368.19
EUR
422.02
RUB
5.0067
GEL
138.94
2026 թ. հունիսի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

07.02.2023, 11:33
Մակունցի հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./ԱՌԿԱ/. Փետրվարի 6-ին ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ։

Ինչպես հաղորդում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։–0–