Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ

15.08.2023, 16:06
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Տուժածներ չկան:

Նախօրեին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։-0-