Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Ադրբեջանի ԶՈւ-ն մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ

12.07.2023, 18:33
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈւ-ն մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 12-ին՝ ժամը 13:40-13:50-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Իշխանասարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Նշենք, որ Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում երրորդ անգամ է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ն ժամը 05:30-ին և 12:10 կրակ է բացել Տեղի ուղղությամբ, հայկական կողմից վիրավորվել է 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:-0-