Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորություններին

07.08.2023, 12:28
Ժամանակին ադրբեջանական կողմի հետ կար երկխոսությունը, երբ հարգվում էր մեր արժանապատվությունը, ինչ-որ տեղ հասկանում էին, որ ունենք իրավունքներ, հայտարարել է Արցախի նախագահը
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորություններին
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի./ԱՌԿԱ/. Ժամանակին ադրբեջանական կողմի հետ կար երկխոսությունը, երբ հարգվում էր մեր արժանապատվությունը, ինչ-որ տեղ հասկանում էին, որ ունենք իրավունքներ, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն` անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսության տարբեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, հարթակների վերաբերյալ հարցին, հաղորդում է «Արցախպրեսը»։

«Նախկին այդ հանդիպումները, իհարկե, միայն սոցիալական և ենթակառուցվածքային բնույթ էին կրում և կար երկխոսություն, արդյունք էլ կար,բայց սկսած դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փոխել է իր վարքագիծը. ուղղակի երկխոսությունը և հատգանքի մթնոլորտում զրույցները տեղափոխել է ճնշման, այսօր արդեն նաև ցեղասպանության եզրին կանգնած իրավիճակ: Դրա համար նախկինը չի կարելի համեմատել այսօրվա հետ։ Մենք այն ժամանակ ունեինք ազատ տեղաշարժ Հայաստանի և հնարավորություն ուղղակի շփվելու միջազգային հանրության հետ՝ ոչ թե հեռախոսով, այլ ունենալով այցելություններ,կազմակերպելով հանդիպումներ: Ուստի մենք պետք է վերականգնենք հենց այդ ձևաչափը, որից հետո կարող է լինեն իրական երկխոսություն կամ բանակցություններ»,-նշել է ԱՀ նախագահը։

Նրա խոսքով՝ կարծես միջազգային լուռ համաձայնություն կա, որպեսզի Արցախին թողնեն Ադրբեջանի հետ մեն մենակ, որը կօգտագործի ճնշման մեթոդներ: Նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այն, ինչ այժմ իրականացնում է Ադրբեջանը ճնշման մեթոդ չէ, այլ ցեղասպանության եզրին է կանգնեցրել Արցախի Հանրապետության ժողովրդին:

«Ցանկացած երկխոսություն, հանդիպում պետք է առաջին հերթին իրավահավասարության, արժանապատվության և իրավունքների շրջանակներում լինի։Այդ երեք սկզբունքները խախտված են, դրա համար ցանկացած հանդիպում չի կարող լինել երկխոսություն: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, պնդելով միջազգային հանրությանը՝ հարգելու մեր իրավունքները և այդ առումով դեռ կա լուրջ գործիքակազմ»,- ասել նախագահը՝ հայտնելով, որ առաջիկա օրերին հատուկ կոչ-ուղերձով դիմելու է միջազգային հանրությանը, դերակատարներին՝ կոնկրետ առաջարկությամբ ու պահանջներով, քանի որ, երբ որ դրդում են Ադրբեջանի հետ երկխոսության, ապա պետք է ստեղծեն այդ պայմաններ:–0–