Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-273

Արցախում գիշերը հայտնաբերվել և ոչնչացվել են թշնամական շարասյուներ. ՊԲ

02.11.2020, 11:23
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ
Արցախում գիշերը հայտնաբերվել և ոչնչացվել են թշնամական շարասյուներ. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: 

Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

«Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել: Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–