Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Արցախում գնդակոծության ժամանակ զոհվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը

21.09.2023, 16:20
Լեռնային Ղարաբաղում գնդակոծության ժամանակ զոհվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը
Արցախում գնդակոծության ժամանակ զոհվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալը
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում գնդակոծության ժամանակ զոհվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը, հայտնում է Սանկտ Պետերբուրգի սուզանավերի և ռազմածովային ուժերի վետերանների ակումբը։

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտնել է ռուս խաղաղապահների ավտոմեքենայի գնդակոծման մասին։ Մեքենայում գտնվող խաղաղապահները մահացել են, գերատեսչությունը չի նշել նրանց թիվը։

Կովգանը մահացել է իր 53-ամյակից երեք օր առաջ։ Նա նաև Ռուսաստանի հյուսիսային նավատորմի ստորջրյա ուժերի հրամանատարի տեղակալն էր։ Նա Ղարաբաղ էր ուղարկվել երկու ամիս առաջ՝ որպես խաղաղապահ զորամիավորման հրամանատարի տեղակալ։

Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիաի մասին

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից, ադրբեջանական զինուժը խախտել էր հրադադարը Արցախում շփման գծի ողջ երկայնքով ՝ հասցնելով զանգվածային հրթիռային և հրետանային հարվածների, կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր և մարտական ինքնաթիռներ։

Մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են հրադադարի մասին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության առաջարկը։ Ադրբեջանի պայմաններից են «Հայաստանի մնացած զինված ուժերի» դուրս բերումը Ղարաբաղից և Արցախի պաշտպանության բանակի լուծարումը, ղարաբաղցիների կենսապայմանների քննարկումը՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխան, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը սեպտեմբերի 21-ին Եվլախում:

Արցախի ՄԻՊ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ զոհվել է 200 մարդ (որից 10-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 5 երեխա), ավելի քան 400-ը վիրավորվել է (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Ադրբեջանցիների կողմից գրավված համայնքներից տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ (այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր), մի քանի հազարը չեն կարողանում գտնել իրենց հարազատներին:-0-