Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Արծրուն Հովհաննիսյան. համառ մարտեր են Արցախի արևելյան ուղղությամբ

23.10.2020, 13:57
Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր
Արծրուն Հովհաննիսյան. համառ մարտեր են Արցախի արևելյան ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր», - նշում է նա Facebook–յան իր էջում։

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։

Ադրբեջանական կողմը կրում է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։

Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 500-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։

Հոկտեմբերի 18–ին ժամը 00։00–ին ղարաբաղյան հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը: Սակայն Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունն ու անցել հարձակման։–0–