Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Բեռլինում տեղի կունենա Միրզոյան–Բայրամով հանդիպումը

27.02.2024, 09:53
Արտգործնախարարների հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև
Բեռլինում տեղի կունենա Միրզոյան–Բայրամով հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության:

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Արտգործնախարարների հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։-0-