Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ֆրանսիայի ԱԳ նախարար. Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ շրջանակում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձև ընդունել

12.10.2023, 10:13
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող մնալ անպատասխան
Ֆրանսիայի ԱԳ նախարար. Ֆրանսիան ՄԱԿ–ի ԱԽ շրջանակում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձև ընդունել
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Ֆրանսիան ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի շրջանակում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձևի ընդունում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Ֆրանսիայի Սենատում։

«Ադրբեջանը պլանավորել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող մնալ անպատասխան։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Բաքուն պետք է հասկանա, որ նա չի կարող գնալ ուժի կիրառման ճանապարհով», – հայտարարել է Կոլոննան։–0–