Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Գեղարքունիքի հատվածում կրկին լարված է եղել, գրանցվել է փոխհրաձգություն.հայկական կողմից վիրավոր կա

29.07.2021, 11:03
Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկզինծառայող
Գեղարքունիքի հատվածում կրկին լարված է եղել, գրանցվել է փոխհրաձգություն.հայկական կողմից վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./ԱՌԿԱ/. Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:

ՊՆ–ից հայտնում են, որ հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայդիրքապահների գործողություններից հետոհակառակորդի կրակը լռեցվել է», – նշվում է գերատեսչությա հաղորդագրության մեջ։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկզինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Հուլիսի 28-ի գիշերը ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում:ՊՆ–ից նշում են, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ զինծառայող վիրավորվել է։ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։-0-