Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Գրիգորյանը` հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին. կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են

07.10.2021, 10:36
Փոխվարչապետը հայտարաել է, որ ամբողջական և համապարփակ իրավական հիմքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ իմաստով որ քարտեզներն են, որ հիմք են հանդիսանալու գործընթացներ կազմակերպելու և սկսելու համար
Գրիգորյանը` հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին. կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերում կարևոր են իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, և որոնց հիման վրա կառուցվել են քարտեզները, նախօրեին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե կոնկրետ ինչ քարտեզներ են օգտագործվելու այս գործընթացում։

«Նման գործընթացներում, թե´ նախապատրաստական փուլում, թե´ հետագայում իրականացման փուլում, նախ և առաջ կարևոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, և որոնց հիման վրա կառուցվել են քարտեզները», – ընդգծեց Գրիգորյանը։

Նրա խոսքով, ամբողջական և համապարփակ իրավական հիմքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ իմաստով որ քարտեզներն են, որ հիմք են հանդիսանալու գործընթացներ կազմակերպելու և սկսելու համար։

Այս համատեսքստում Գրիգորյանն ընդգծեց, որ հնարավոր չէ սելեկտիվ վերաբերվել գործող և իրավազոր ակտերին: Դրանք պետք է վերլուծվեն ամբողջության մեջ և բոլորն էլ մեկնարկվող գործընթացներում կիրառելի են:

«Այլ հարց է,թե այդ իրավական ակտերի կոնֆլիկտն ինչ տեքս կունենա, իհարկե, մաքսիմալ պետք է հետազոտվեն այն ակտերը, որոնք երկկողմն համաձայնեցված են եղել, որոնց հիման վրա քարտեզագրում է իրականացվել»,-եզրափակեց փոխվարչապետը:–0–