Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+30

ՀՀԿ–ն կմասնակցի արտահերթ ընտրություններին` կազմելով դաշինք «Հայրենիք» կուսակցության հետ

29.04.2021, 22:43
Մասնակցության հնարավոր ձևաչափերի և  համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ
ՀՀԿ–ն կմասնակցի արտահերթ ընտրություններին` կազմելով դաշինք «Հայրենիք» կուսակցության հետ

ԵՐԵՎԱՆ, 29, ապրիլի./ԱՌԿԱ/. Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես հայտնում է ՀՀԿ Գործադիր մարմինը, նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումներ։

Կարծիքներ են փոխանակվել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանդեպ Հանրապետականի վերաբերմունքի, մասնակցության նպատակահարմարության և ձևաչափերի վերաբերյալ։

«Արդյունքում հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, այդ նպատակի համար բոլոր միջոցների և ջանքերի գործադրման կարևորությունը, ընդդիմադիր դաշտի վերջին զարգացումները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին», – նշվում է Գործադիր մարմնի հայտարարության մեջ։

Մասնակցության հնարավոր ձևաչափերի և  համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ։

«Միաժամանակ արձանագրվել են գործող դավադիր վարչակազմի հակասահմանադրական, հակաօրինական, միահեծան և ռեպրեսիվ գործողությունները, որոնք անվստահության և ապալեգիտիմացման ական են դնում այս գործընթացի տակ», – նշվում է Գործադիր մարմնի հայտարարության մեջ։–0–