Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+17

ՀՀ ԱԱԾ–ի, ռուս սահմանապահների կողմից Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում Գորիս–Կապան միջպետական ճանապարհը վերաբացելու ուղղությամբ.ԱԱԾ

27.08.2021, 13:59
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել տեղեկություն իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակման մասին.ԱԱԾ–ն հետախուզական միջոցառումներ է իրականացնում
ՀՀ ԱԱԾ–ի, ռուս սահմանապահների կողմից Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում Գորիս–Կապան միջպետական ճանապարհը վերաբացելու ուղղությամբ.ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունենցել:Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:–0–