ՀՀ–ում երկու մարզպետ է նշանակվել. Փաշինյանը նշել է նրանց աշխատանքի նոր առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատեց երկու նոր մարզպետների թեկնածությունները։
Շիրակի մարզպետ դարձավ Տիգրան Պետրոսյանը, Տավուշի մարզպետ` Հայկ Չոբանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում նորանշանակ մարզպետներին մաղթեց հաջողություն և նշեց նրանց աշխատանքի նոր առաջնահերթությունները։
«Առաջնահերթ խնդիրը բոլոր մարզերում նոր ներդրումների գրավումն ու աշխատատեղերի ստեղծումն է, ինչը կհանգեցնի սոցիալ–տնտեսական իրավիճակի փոփոխության», – նշեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ բոլոր պետական մարմիններն ու մարզպետարանները պետք է երաշխավորեն արհեստական խոչընդոտների բացակայությունը պոտենցիալ ներդրողների համար։
«Հակառակը, պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցել պոտենցիալ ներդրողներին և ընձեռել հնարավորություններ ներդրումներ կատարելու համար, հատկապես մարզերում», – ասաց Փաշինյանը։
Երկու մարզպետների պաշտոնից ազատելու մասին որոշումն ընդունվել էր կառավարության կողմից հունվարի 17–ին։ Իրենց պաշտոնները լքեցին Տավուշի մարզպետ Վահե Գալումյանն ու Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Նրանք երկուսն էլ ընտրվել էին պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից։–0–