ՀՀ վարչապետ. եթե Ադրբեջանը ժողովրդին պատերազմի է պատրաստում, ապա մեր պատասխանը պետք է լինի համապատասխան

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունն օրերս կազմակերպել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի առերեսումը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին իրավապահ մարմինների աղբյուրները։
«Սարգսյանն ու Օհանյանը հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայությունում` որպես վկաներ», – տեղեկացրեց աղբյուրն` ընդգծելով, որ հարցաքննությունը կապված չէ Մարտի 1–ի գործի հետ։
ՀՔԾ–ի մամուլի ծառայությունից հրաժարվեցին հաստատել այս տեղեկատվությունը։
«Հատուկ քննչական ծառայությունն այս տեղեկատվությունը չի մեկնաբանում», – նշեց գերատեսչության մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը։
Ավելի վաղ Մարտի 1–ի գործի շրջանակում ՀՔԾ էին կանչվել ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։ Այդ գործի շրջանակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Քոչարյանը կալանավորված է։ Որպեղ մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։–0–