Рейтинг@Mail.ru
USD
367.86
EUR
426.98
RUB
5.1746
GEL
137.65
2026 թ. մայիսի 21, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

ՎԶԵԲ․ «ԱՌԿԱ» գործակալությունն արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում

Այսօր, 16:35
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը երեք տասնամյակ շարունակ անփոփոխ արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին
ՎԶԵԲ․ «ԱՌԿԱ» գործակալությունն արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը երեք տասնամյակ շարունակ անփոփոխ արժեքավոր ներդրում է կատարում Հայաստանի տնտեսական դիսկուրսի ձևավորման գործում, հայտարարել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի գծով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտին։

«Ապահովելով ֆինանսական, բանկային և ներդրումային թեմաների հավաստի և մասնագիտացված լուսաբանում՝ «ԱՌԿԱ»-ն նպաստում է թափանցիկության բարձրացմանը, աջակցում է իրազեկված որոշումների կայացմանը և խթանում է երկխոսության զարգացումը պետության, բիզնեսի ու միջազգային գործընկերների միջև»,- հայտարարել է նա գործակալության հոբելյանի առթիվ:

Նշելով, որ նման ինստիտուտները կարևոր նշանակություն ունեն առողջ ներդրումային միջավայրի ձևավորման համար, Ֆալչետտին շնորհավորել է «ԱՌԿԱ» գործակալությանը 30-ամյակի առթիվ՝ մաղթելով հետագա հաջողություններ:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996 թվականի մայիսի 1-ից և հանդիսանում է Հայաստանի առաջատար գործարար լրատվամիջոցներից մեկը: Գործակալությունը մասնագիտացած է ֆինանսատնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում, ինչպես նաև մշակում է վերլուծական և սերվիսային պրոդուկտներ պրոֆեսիոնալ լսարանի համար: Մեդիահոլդինգի կազմում են նաև ներառված Armbanks.am և Arkatelecom.am պորտալները:

Arka.am կայքը կայուն կերպով դասվում է երկրի ամենից շատ մեջբերվող տնտեսական աղբյուրների շարքին և ծառայում է որպես հուսալի տեղեկատվական հարթակ պրոֆեսիոնալ հանրության, ներդրողների և գործարար մեդիայի համար: