Рейтинг@Mail.ru
USD
367.86
EUR
426.98
RUB
5.1746
GEL
137.65
2026 թ. մայիսի 21, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+19

Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր

Այսօր, 16:44
Յունիսպորտ ակումբը, որի գլխավոր հովանավորը Յունիբանկն է, նվաճեց ֆուտզալի Հայաստանի գավաթը
Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/ԱՌԿԱ/․ Յունիսպորտ ակումբը, որի գլխավոր հովանավորը Յունիբանկն է, նվաճեց ֆուտզալի Հայաստանի գավաթը։ Մրցաշարի եզրափակիչում Յունիսպորտը 10-1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ՊրոԴև թիմի նկատմամբ՝ նվաճելով Հայաստանի գավաթը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի ընթացքում Յունիսպորտը ցուցադրեց բարձր պատրաստվածություն, վստահ և տպավորիչ խաղ: Հաղթելու ձգտումը, կարգապահությունը և թիմային ոգին այն արժեքներն են, որոնք միավորում են սպորտը և բիզնեսը՝ հանգեցնելով գերազանց արդյունքների։

Այս մրցաշրջանում Յունիսպորտը շարունակում է պայքարել ևս մեկ տիտղոսի համար։ Ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչում թիմը կմրցի Երևան ակումբի հետ։

Աջակցելով Յունիսպորտին՝ Յունիբանկը նպաստում է հայկական ֆուտզալի զարգացմանն ու մարզիկների ապագա հաջողություններին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզներում։