Рейтинг@Mail.ru
USD
367.74
EUR
428.09
RUB
5.1189
GEL
137.74
2026 թ. մայիսի 26, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

ՀՀ ԿԲ նախագահը հնարավոր է համարել անշարժ գույքի ներդրումային գրավչության անկումը

Այսօր, 15:31
ՀՀ անշարժ գույքի շուկայում 2025 թ․-ին արձանագրվել է պահանջարկի հարաբերական կայունացում և գների աճի դանդաղում, հայտարարել է  ՀՀ ԿԲ նախագահը
ՀՀ ԿԲ նախագահը հնարավոր է համարել անշարժ գույքի ներդրումային գրավչության անկումը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2025 թ․-ին արձանագրվել է պահանջարկի հարաբերական կայունացում և գների աճի դանդաղում, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի գնի և վարձավճարի հարաբերակցությունն աճել է, ինչը կարող է պատճառ դառնալ անշարժ գույքի ներդրումային գրավչության անկման»,— նախօրեին, ներկայացնելով Հայաստանի 2025 թ․-ի ֆինանսական կայունության հաշվետվությունը, ասել է նա։

Գալստյանը պարզաբանել է, որ անշարժ գույքի ներդրումային գրավչության վրա ազդում է վերջին տարիների իրավիճակը, երբ գները չնչին աճ են արձանագրում վարձակալության դրույքաչափերի նվազման ֆոնին։

Միևնույն ժամանակ, Գալստյանի խոսքով, վերջին տարիներին շինարարության ոլորտի վարկավորման բարձր աճը և շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսների շարունակական ավելացումը՝ պահանջարկի աստիճանական հագեցման պայմաններում, կարող են առաջարկի ավելցուկի և շինարարական վարկերի գծով վարկային կորուստների աճի ռիսկեր ստեղծել։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը 2026 թ․-ի առաջին եռամսյակում ընթացիկ գներով կազմել է 95 640,1 մլն դրամ՝ 2025 թ․-ի հունվար-մարտի համեմատ աճելով 22%-ով։ 2026 թ․-ի մարտին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 24 782 գործարք՝ 2025 թ․-ի մարտի 19 345 գործարքի դիմաց։