Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումն է. ԱՄՆ պետքարտուղարություն

11.10.2023, 13:19
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածին, նշել է, թե վերջինիս պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն միջամտում է Հարավային Կովկասի գործերին, իրականությանը չեն համապատասխանում
Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումն է. ԱՄՆ պետքարտուղարություն
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածին, նշել է, թե վերջինիս պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն միջամտում է Հարավային Կովկասի գործերին, իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է «Առաջին լրատվականը»:

«Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում խաղաղության ու կայունության ապահովումն է, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու հումանիտար կարիքների պաշտպանության ապահովումը»,- ասել է նա

Միլլերը նաև նշել է, որ հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյի` տարածաշրջանային այցի վերաբերյալ հատուկ հայտարարություններ այս պահին չկան:–0–