Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ

30.11.2023, 15:43
Այսօր Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հարցերով հանձնաժողովի հանդիպումը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն:

Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:–0–