Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել

24.05.2019, 15:47
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։
Հայաստանի նախագահը դեսպաններ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ուրբաթ մի շարք հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման և հետկանչման վերաբերյալ։

Այսպես, Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Տիգրան Գևորգյանը` Հորդանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Միաժամանակ, Ռաիսա Վարդանյանը հետ է կանչվել Վիետնամում և Ֆիլիպիններում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ -0-