Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել ինչպես ԵՄ–ում, այնպես էլ ԵԱՏՄ–ում. Պեսկով
![Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել ինչպես ԵՄ–ում, այնպես էլ ԵԱՏՄ–ում. Պեսկով Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել ինչպես ԵՄ–ում, այնպես էլ ԵԱՏՄ–ում. Պեսկով](/upload/medialibrary/cd4/aspjys70c8bzgpjb7y9bsvtd56p8xbmt.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը դժվար թե կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում (ԵՄ), այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Պարզապես անհնար է երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինել։ Այստեղ մեկ մաքսային տարածք է, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր են», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունը դրական դիրքորոշում հայտնեց ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։