Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը համաձայնել է Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

05.12.2024, 19:33
Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը
Հայաստանը համաձայնել է Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայկական կողմը համաձայնություն տվել է Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեհյուն Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը: Այս մասին «Lուրերի» հետ զրույցում հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել է, որ Մալթայում անցկացվող ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում։