Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Իշխան Սաղաթելյանը հրապարակել է «Հայրենիքի պաշտպանության շարժման» պլաններն ու զանգվածային միջոցառումների ժամանակացույցը (ՎԻԴԵՈ)

15.12.2020, 21:37
Իշխան Սաղաթելյանը հրապարակել է «Հայրենիքի պաշտպանության շարժման» պլաններն ու զանգվածային միջոցառումների ժամանակացույցը. ՎԻԴԵՈ
Իշխան Սաղաթելյանը հրապարակել է «Հայրենիքի պաշտպանության շարժման» պլաններն ու զանգվածային միջոցառումների ժամանակացույցը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խոսել է ընդդիմության առաջիկա պլանների մասին։

«Ուս ուսի մենք շարունակում ենք մեր պայքարը` հանուն հայրենիքի փրկության։ Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է առանց այդ էլ գոյություն չունեցող իր իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանի կողքը մեր պայքարի արդյունքում մնացել է ՔՊ նեղ կուսակցական շրջանակ և որոշ սադրիչ խմբեր», – հայտարարել է նա։

Նրա խոսքով, ամեն ինչ շատ հստակ է` «կամ Նիկոլի կողքին են, կամ հայրենիքի»։

«Սակայն իշխանությունը, կառչելով իր աթոռից, փորձում է երկիրը տանել դեպի անդունդը և վերջնականապես կործանել մեր պետականությունը, մենք միասին դա թույլ չենք տա», – ասել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ այսօր հայ մարդը, հաղթահարելով իր ցավը, իր ողբերգությունը, իր կսկիծն ու անձնական պարտությունը, դուրս է եկել պայքարի։

«Դուրս է եկել պայքարի հանուն իր հայրենիքի, հանուն իր երկրի ապագայի», – նշել է Սաղաթելյանն` ավելացնելով, որ «Հայրենիքի պաշտպանության շարժումը» շարունակելու է բողոքի զանգվածային անհնազանդության քաղաքացիական միջոցառումներն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը մնում է ՀՀ վարչապետի պաշտոնում։

Սաղաթելյանը տեղեկացրել է, որ վաղը ժամը 17։00–ին տեղի է ունենալու երթ կրկեսի հրապարակից` Լուսավորիչ փողոցից, հինգշաբթի կրկին տեղի է ունենալու երթ, մեկնարկը` 17։00–ին, Հալաբյան փողոցից` «Թումո» կենտրոնից դեպի քաղաքի կենտրոն։

«Շաբաթ օրը ժամը 15։00–ին տեղի է ունենալու հանրահավաք Ազատության հրապարակում, որին հաջորդելու է երթ», – ասաց նա։

Նշենք, որ այս րոպեներին Երևանում անցկացվում է բազմահազարանոց «Արժանապատվության երթ»` Փաշինյանի հրաժարականի պահանջով։–0–