Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

04.05.2021, 21:50
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Կարեն Աբրահամյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահը համապատասխան հրամանագիրը ստորագրել է`հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի։

Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ ՀՀ նախագահի 2020թ.–ի հունիսի 15–ի հրամանագրով։ Մինչ այդ` 2018–2020թթ.–ին, զբաղեցրել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնը։–0–