Рейтинг@Mail.ru
USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 17, կիրակի
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը վերաբերող հարցեր

11.04.2022, 20:25
Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը վերաբերող հարցեր
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին բրյուսելյան հանդիպման արդյունքում Փաշինյանն ու Ալիևը ձեռք են բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով։ Նրանք հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:-0-