Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Միրզոյանը Բայրամովի և Լավրովի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը արցախահայության անվտանգության,երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)

13.05.2022, 10:43
Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. ՎԻԴԵՈ
Միրզոյանը Բայրամովի և Լավրովի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը արցախահայության անվտանգության,երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 12-ին Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ- ն։

Քննարկվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի վերաբերյալ։

«Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շրջանակներում արցախահայության անվտանգության, իրավունքների և ազատությունների երաշխավորման, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի վերաբերյալ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը՝ այդ թվում հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը։-0-