Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Մնացականյան. Երևանն աջակցում է Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը

29.10.2020, 18:37
Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը
Մնացականյան. Երևանն աջակցում է Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, Երևանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական մոնիտորինգի գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2016թ.–ի ապրիլին գրանցված էսկալացիայից հետո։

Նրա խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են ԵԱՀԿ–ում համանախագահող երկրի հատուկ ներկայացուցչի մոնիտորինգային խմբի ընդլայնմանն ու հրադադարի դեպքերի քննության մեխանիզմի ստեղծմանը։

«Սակայն հետո Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները։ Դա ևս մեկ ցույց է տալիս, որ ոչ երեկ, ոչ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և ստուգվող հրադադարին։ Իսկ մեր տեսակետը չի փոխվել, և մենք աջակցում ենք դիտորդների տեղակայմանը», – ասել է Մնացականյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։–0–